Կտուտիչ

Թեմա՝  Արհեստագործության միջոցներ Ենթաթեմա՝  Գորգագործության և կարպետագործության գործիքներ, հարմարանքներ Տեսակ/ժանր՝  Կտուտիչ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Ունի բանող մաս և գլանաձև, կտրվածքում՝ կլոր պոչ-բռնակ: Բանող մասը կազմված է դանակաձև ինը շեղբից, որոնց պոչերը կոփելու միջոցով իրար են սեղմած և երկու գամով ամրացված են: Շեղբերի ծայրերը սուր են, եռանկյունաձև կտրվածքով և իրարից հավասարաչափ հեռավորությամբ դասավորված: Լայնություն (սմ)՝  4,5 Երկարություն (սմ)՝  24 Նյութը՝  պողպատ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1920-ական թթ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  5691 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԿ-2-451