Կտուց անապատի վանքի Ավետարանից մի թերթ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Լուսանկար Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Սև-սպիտակ լուսանկարում պատկերված է XV դարում Կտուց անապատի վանքում ծաղկած Ավետարանի մագաղաթյա թերթերից մեկը, որի վրա պատկերված է մի ծաղկեշղթաներով և վարդյակներով զարդանախշված խորան, որի կենտրոնում երկու մեծ վարդյակների միջև կլոր շրջանակի մեջ առնված մի սրբապատկեր է, իսկ նրանից վերև զույգ սիրամարգեր, որոնց միջև գավաթ է դրված: Խորանի կենտրոնում ձևավոր կտրվածքով մի բացվածք է, որի տակ գրված է Ավետարան ըստ Մատթեոսի, որից ցած գրված են վերոհիշյալ ավետարանի հերթական տողերը: Առաջին ‹‹Գ›› տառը գրված է առյուծի գլխին կանգնած մարդու պատկերով: Լուսանկարի աջ կողմում վերից վար իջնող բուսանախշ և թռչնակերպ զարդանախշերով լուսանցազարդ է՝ ծայրին խաչ: Նյութը՝  լուսանկարչական թուղթ Լայնություն (սմ)՝  12 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Վասպուրական Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դ. վերջ Բարձրություն (սմ)՝  17.2 Նվիրատու՝  Գրիգոր Առաքելի Բաբախանյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  5595/59 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-274