Կտրոցայրիչ

Թեմա՝  Արհեստագործության միջոցներ Ենթաթեմա՝  Ոսկերչության գործիքներ, պարագաներ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Խողովակ է՝ մի ծայրը ծնկաձև ծալված, որտեղ պարուրակով միանում է գլխիկը, իսկ մյուս ծայրը ազատ է. այստեղ ագուցված է դյուրավառ գազի մատակարարման ռետինե խողովակը։ Անմիջապես ծնկի վրայից ամրացված է ավելի փոքր տրամաչափի օդատար խողովակը։ Գազատար խողովակը կենտրոնական մասում՝ վերևից ունի կափույր, գազի մատակարարումը կարգավորելու համար։ Գազատար խողովակին առկա են լատինատառ «GAS», «AIR» բառերը, գլխիկին՝ «6G» համարանիշը։ Նյութը՝  լատուն Չափս՝  երկ.՝ 22,7 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  8335/18 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԿ-2-621/18