Կտրոցայրիչ

Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Խողովակ է՝ մի ծայրը ծնկաձև ծալված, որտեղ պարուրակով միանում է գլխիկը, իսկ մյուս ծայրը ազատ է. այստեղ ագուցված է դյուրավառ գազի մատակարարման ռետինե խողովակը։ Խողովակի կենտրոնական մասին հագնում է մեկ այլ խողովակ, որից դուրս է գալիս թթվածնի մատակարարման փոքր տրամաչափի խողովակը և գազատար խողովակի ծալվող մասում միանում նրան։ Բռնակից քիչ հեռու՝ կողքին կա կափույր, որով կարգավորվում է դյուրավառ գազի և թթվածնի հոսքը։ Նյութը՝  լատուն Չափս՝  երկ.՝ 22,3 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  8335/17 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԿ-2-621/17