Կրծկալ (դոշլուղ)

Թեմա՝  Հագուստ / հանդերձանք Ենթաթեմա՝  Կնոջ հանդերձանք Տեսակ/ժանր՝  Կրծկալ/սրտանոց Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Դոշլուղ- կարված մուգ բալագույն թավիշից՝ քառանկյունաձև, վզի կլոր փորվածքով և կանգուն օձիքով: Օձիքի եզրին և դոշլուղի կենտրոնում երկայնակի բուսական զարդանախշեր են ասեղնագործված՝ ոսկեգույն մետաղաթելով: Վերնազգեստը կարվել է Վարսենիկ Պետրոսի Քեշիշյանի համար: Նրա մահից հետո (1950 թ.) աղջիկը հանձնել է թանգարանին: Նյութը՝  Թավիշ, մետաղաթել Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ալեքսանդրապոլ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1890 թ. Չափս՝  30 x 20 սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 1898-3