Կրծքանշան

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Նշաններ /շքանշան, մեդալ, կրծքանշան, տարբերանշան, դրոշմ, կնիք և այլն/ Տեսակ/ժանր՝  Շքանշան Թանգարան՝  «Ցեղասպանության թանգարան ինստիտուտ» հիմադրամ Նկարագրություն ՝  Առաջին համաշխարհային պատերազմի, անգլիական, հազվագյուտ կրծքանշան, պատկանում է Գլազգոի հայ փախստականների ֆոնդին: Կրծքանշանի դիմերեսին դրոշ է՝ կապույտ, կարմիր, կապտասպիտակավուն հորիզոնական գծերով: Կենտրոնում՝ պատվանդան է՝ եզերված ՙ GLASGOW. ARMENIAN. REFUGEES. FUND.՚ շրջանաձև գրությամբ: Կրծքանշանի դարձերեսին քարտեզ է, որի կենտրոնում գրված է ARMENIA: Նշված են նաև Սև և Կասպից ծովերը, Եփրատ, Արաքս, Կուր գետերը, Կովկասյան լեռները, Էրզրումը, Կարսը, Թուրքիայի արևելյան մասը, Պարսկաստանը: Նյութը՝  ստվարաթուղթ, մետաղ Չափս՝  3,4 x 2,4 սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  <<Ցեղասպանության թանգարան ինստիտուտ>> հիմադրամ Շիֆր՝  ՀՑԹԻ Բաժնեհաշվառանիշ՝  347