Կրծքանշան «TITOGRAD- SPEC 81»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Նշաններ /շքանշան, մեդալ, կրծքանշան, տարբերանշան, դրոշմ, կնիք և այլն/ Տեսակ/ժանր՝  Կրծքանշան Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Շրջանաձև է, մի փոքր գոգավոր: Դիմային մասում սպիտակ հիմնագույնի վրա պատկերված է կարմիր այտերով երկարամազ մի պատանի, որը ծնկաչոք վիճակում է: Պատանին աջ ձեռքով ուղղահայաց դիրքով բռնել է հրացան: Հագին ունի կապույտ անդրավարտիք, կարմիր վերնազգեստ, կարմիր գլխարկ և կրում է սև, երկար շալ: Կրծքանշանի ներքնամասում հրիզոնական կտրվածքով սև տառերով գրված է TITOGRAD, իսկ աջ կողմում՝ ուղղահայաց կտրվածքուվ՝ SPEC 81: Դարձերեսը, որը ոստեգույն է, փոքր-ինչ ներճկված է: Կենտրնում հորիզոնական դիրքով ամրացված է գնդասեղի տեսք ունեցող մետաղե ամրակը: Նյութը՝  պլաստմասսա, մետաղ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1981թ. Տրամագիծ (սմ)՝  6.5 Նվիրատու՝  Լավրենտի Աշոտի Բարսեղյան Թողարկող՝  Հարավսլավիայի Ֆեդերատիվ սոցիալիստական հանրապետություն Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  5886/1 Բաժնեհաշվառանիշ՝  Դ-55