Կրծքանշան «XIII շախմատային օլիմպիադա»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Նշաններ /շքանշան, մեդալ, կրծքանշան, տարբերանշան, դրոշմ, կնիք և այլն/ Տեսակ/ժանր՝  Կրծքանշան Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Կրծքանշան «XIII շախմատային օլիմպիադա»- դիմերեսին, աշխարհի քարտեզի ֆոնին, պատկերված է շախմատային տախտակ: Ունի գրություն. «XIII SCHACHOLYMPIADE MUNCHEN 1958»: XIII շախմատային օլիմպիադան կայացել է 1958 թ. Մյունխենում, հաղթել է ՍՍՀՄ հավաքականը, որի կազմում հանդես է եկել Տիգրան Պետրոսյանը: Նյութը՝  պղինձ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Գերմանիա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1958 թ. Չափս՝  3,5 x 4,5 սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 11607-3