«Կօմսօմօլսկայա պռավդա» N49     «Կակ սվետլիյ դեն ի կակ զագադկա»

«Կօմսօմօլսկայա պռավդա» N49 «Կակ սվետլիյ դեն ի կակ զագադկա»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Բնօրինակի անվանում՝  «Կօմսօմօլսկայա պռավդա» N49 Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  4-րդ էջում հոդված է՝ Մ.Սարյանի «Եղիշե Չարենցի դիմանկարը» կտավի ստեղծման պատմության մասին: Սարյանը շատ սիրել է Չարենց բանաստեղծին եւ 1923թ-ին արարել բովանդակությամբ բարդ նրա դիմանկարը, այնպես, ինչպես բարդ ու հակասական էր ինքը՝ Չարենցը: Այդ թվականը երկու հանճարների համար էլ եղել է հույսերի եւ թեւավորման տարի: Չարենցը Մոսկվայից վերադարձել էր որպես անվանի պոետ: Հոդվածագիրը բացատրում է կտավը մանրամասնորեն եւ նշում, որ Չարենցը պարզ է, ինչպես պայծառ օրը եւ հանելուկ է, առեղծված: Բացատրում է Չարենցի մոտ պատկերված դիմակի նշանակությունը: Իբրեւ աստղային պոետի, Սարյանը պատկերել է ծաղիկներ, որոնք կարծես կապույտ երկնքի աստղեր լինեն: Գունային գամման ստեղծում է հոգեբանական լարվածություն, պատմում Չարենց մտածողի կենսագրությունը: Անմահ են եւ նկարիչը, եւ բանաստեղծը: 1-ին էջին ՉՏԹ կնիքն է: Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  2114 546 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ5125