Հագուստ բեմական (Թաթուլի կոստյումը «Ալմաստ» օպերայից)

Թեմա՝  Հագուստ / հանդերձանք Ենթաթեմա՝  Բեմական հանդերձանք, աքսեսուարներ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Հագուստ բեմական (վերնազգեստ)՝ կարված կարմիր բրդյա կտորից, կարմիր աստառով: Թևերին, փեշի եզրին, առաջամասի բացվածքի և վզի շուրջն արհեստական սպիտակ մորթի է կարված: Թիկունքին, ուսերին և փեշերին կանաչ, կապույտ, դեղին և նարնջագույն թելերով ծաղիկներ են ասեղնագործված: Կրել է ՀՍՍՀ վաստակավոր դերասան Արշավիր Կարապետյանը: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1960-ական թթ. Նյութը՝  Բուրդ, մետաքս, արհեստական մորթի Երկարություն (սմ)՝  96 սմ Թևի երկարություն (սմ)՝  67 սմ Ուսագլխի լայնություն (սմ)՝  49 սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 3195-3ա