Հագուստ բեմական-չուխա

Թեմա՝  Հագուստ / հանդերձանք Ենթաթեմա՝  Բեմական հանդերձանք, աքսեսուարներ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Չուխա տղամարդու, կարված կարմիր բրդյա կտորից: Կարճ թևքի եզրին և առաջամասի բացվածքի շուրջը թավշյա սև կտորից լայն երիզ է դրված՝ մեկ կողմում զիգզագաձև: Թավշյա երիզի վրա դեղին կտորից շեղանկյունիներ են փակցված, իսկ դրանց վրա էլ դարձյալ թավիշից խաչեր: Օգտագործվել է Թ. Ալթունյանի անվան ժողովրդական երգի-պարի պետական անսամբլում: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1970-ական թթ. Նյութը՝  Բուրդ, թավիշ Երկարություն (սմ)՝  90 սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 3192-11