Հագուստ բեմական (Տիրիթի կոստյումը «Արշակ II» օպերայից)

Թեմա՝  Հագուստ / հանդերձանք Ենթաթեմա՝  Բեմական հանդերձանք, աքսեսուարներ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Հագուստ բեմական՝ կարված դեղին բամբակյա և կանաչ թավշյա կտորից: Առաջամասի կենտրոնում ամրացված է թիթեղյա կլոր, դրվագված վահանակ: Վերնամասի եզրին կարված քառանկյան ելուստների վրա դարձյալ թիթեղյա դրվագված շեղանկյունիներ են կարված, իսկ դրանցից քիչ վերև՝ կլոր «վարդյակներ»: Կրել է ՀՍՍՀ և Ադրբեջանական ՍՍՀ ժողովրդական դերասան Ավագ Պետրոսյանը: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1960-ական թթ. Նյութը՝  Թավիշ, բամբակ, մետաղ Երկարություն (սմ)՝  90 սմ Թևի երկարություն (սմ)՝  66 սմ Ուսագլխի լայնություն (սմ)՝  50 սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 3195-2