Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Ասեղնագործ իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Հագուստ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Կարված է մետաքսյա սպիտակ կտորից, եզրերին կարված է մետաքսյա կանաչ կտոր, ունի եռանկյունաձև տեսք, լայն կողմը քանդված է։ Սուր ծայրի մոտ ոսկեթելով ասեղնագործված է, և եզրերի երկարությամբ կանաչ գույնի մուլիներով ամրացված է ոսկեթելով պատրաստված քուղ։ Կենտրոնում կլորավուն կանաչ ծաղկանախշ է, որի մեջ ոսկեթելով արված եռանկյունաձև պատկեր է։ Ծաղկանախշի կողքերից ելնում են մեկական ճյուղեր, որոնք զարդարված են ոսկեթելով արված երկուական տերևներով, իսկ ձախ կողմում կա ևս երկու հատ կանաչ տերև։
Լայնություն (սմ)՝ 7Երկարություն (սմ)՝ 17Նյութը՝ մետաքս, մուլինե, ոսկեթելՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԹիֆլիսՀայտնաբերման վայրը՝ ՄոսկվաՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 19-րդ դ. վերջ - 20-րդ դ. սկիզբՀայտնաբերման ժամանակը՝ 05.05.1988թ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
7365/4
Բաժնեհաշվառանիշ՝
Գ-3337