Հագուստի ուլունքազարդ զարդ

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Կրծքազարդ Տեսակ/ժանր՝  Ուլունքաշար Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Ունի կլորավուն ծաղկանախշի տեսք։ Մեջտեղում մետաքսյա վարդագույն քուղից պատկերված կլոր պատկեր է, որի շուրջը ամրացված է արծաթահյուս քուղ։Սրա շուրջը մետաքսյա վարդագույն քուղից պատրաստված կլորավուն ծաղկաթերթեր են՝ թվով հինգ հատ։ Ծաղկաթերթերի մեջ մանուշակագույն և սպիտակ ապակյա ուլունքներից պատրաստված գծերով բաժանումներ են արված։ Լայնություն (սմ)՝  4,5 Երկարություն (սմ)՝  3 Նյութը՝  մետաքս, արծաթ, ուլունք, ապակի Ստեղծման/Արտադրման վայրը՝  Թիֆլիս Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դ. վերջ - 20-րդ դ. սկիզբ Հայտնաբերման ժամանակը՝  21.05.1988թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7365/20 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-3337