Հագուստի ուլունքազարդ զարդ

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Կրծքազարդ Տեսակ/ժանր՝  Ուլունքաշար Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Ունի կլորավուն ծաղկանախշի տեսք։ Կենտրոնում մետաքսյա վարդագույն քուղից պատկերված շրջանաձև պատկեր է, որի շուրջը ամրացված է արծաթահյուս քուղ։ Սրա շուրջը մետաքսյա վարդագույն քուղով պատկերված հինգ հատ կլորավուն ծաղկաթերթիկներ են, որոնց մեջ ապակյա ուլունքներով արված բաժանումներ են։ Լայնություն (սմ)՝  4,5 Երկարություն (սմ)՝  3,3 Նյութը՝  մետաքս, արծաթ, ուլունք, ապակի Ստեղծման/Արտադրման վայրը՝  Թիֆլիս Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դ. վերջ - 20-րդ դ. սկիզբ Հայտնաբերման ժամանակը՝  21.05.1988թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7365/23 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-3337