Հաղորդագրություն՝ «Ինդիանապոլիսը ողջունում է Արամ Խաչատրյանին: Կոմպոզիտորը կայցելի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Ու Թանին» «Հայրենիք» թերթում

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Հաղորդագրությունը տպագրվել է «Հայրենիք» թերթում, որտեղ խոսվում է Ա.Խաչատրյանի Ինդիանապոլիսում՝ Բաթլերի համալսարանում կայացած հեղինակային համերգի հսկայական հաջողության և սովետական թավջութակահարուհի Կարինե Գեորգիանի բարձր վարպետության, կոմպոզիտորի՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Ու Թանի հետ հանդիպման, ինչպես նաև արտասահմանյան թղթակիցների հետ անցկացրած ասուլիսի և Լևոն Քեշիշյանին տված հարցազրույցի մասին: Տեքստը՝ անգլերեն: Հեղինակ՝  Լևոն Քեշիշյան Նյութը՝  Թուղթ, տպագիր, կտրտուկ թերթից Նվիրատու՝  Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան Ստեղծման/Արտադրման վայրը՝  Բոստոն Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  8 փետրվարի, 1968թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  1750 Բաժնեհաշվառանիշ՝  ПЛ-1752