Հաղորդագրություն՝ «Վաշինգտոնի հայերը ողջունում են Ա.Խաչատրյանին» «The Armenian Reporter» թերթում

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Հաղորդագրությունը տպագրվել է «The Armenian Reporter» թերթում, որտեղ խոսվում է Վաշինգտոնի Ազգային սիմֆոնիկ նվագախմբի հետ Ա.Խաչատրյանի համերգի մասին, որտեղ նա հանդես է եկել որպես դիրիժոր, որից հետո նրա պատվին «Shoreham Hotel»-ի «Երկնագույն սենյակում» կայացել է ընդունելություն՝ կազմակերպված հայկական համայնքի կողմից: Երեկոյին մասնակցել են ամերիկյան ռեժիսոր Ռ.Մամուլյանը, դաշնակահարուհի Պատրիցիա Միքայելյանը, երգիչ Արա Բերբերյանը և այլոք: Տեքստը՝ անգլերեն: Հեղինակ՝  Առանց հեղինակի Նյութը՝  Թուղթ, տպագիր, կտրտուկ թերթից, պատճեն Նվիրատու՝  Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան Ստեղծման/Արտադրման վայրը՝  Նյու Յորք Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  18 հունվարի, 1968թ. թերթ՝  1 թերթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  1750 Բաժնեհաշվառանիշ՝  ПЛ-1715