Հաղորդագրություններ՝ «The Armenian Reporter» թերթում

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Հաղորդագրությունների մեջ խոսվում է Նյու Յորքում կայացած Ա.Խաչատրյանի առաջին հեղինակային համերգի մասին, որին ներկա է գտնվել 1500 ունկնդիր: Մեջբերվում են կոմպոզիտորի խոսքերը, որ իր երաժշտությունը լի է հայկական իրականության պատկերներով, խոսվում է ամերիկացի կոմպոզիտորների մասին՝ ընդգծելով Ալան Հովհաննեսին: Խոսվում է նաև ընդունելությունների մասին, ի պատիվ Խաչատրյանի, որոնք կազմակերպվել են Հայկական բարեգործական միության կողմից այն բոլոր քաղաքներում, որտեղ կայացել են կոմպոզիտորի համերգները: Տեքստը՝ անգլերեն: Նյութը՝  Թուղթ, տպագիր, կտրտուկ թերթից Նվիրատու՝  Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան Ստեղծման/Արտադրման վայրը՝  Նյու Յորք Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  18 հունվարի, 1968թ. թերթ՝  1 թերթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  1749 Բաժնեհաշվառանիշ՝  ПЛ-1713