Հաղորդագրություններ՝ «Ա.Խաչատուրյանը կխոսի սովետական արվեստի և քննադատության մասին» և «Ա.Խաչատուրյանը Ու Թանի մոտ» Բոստոնի «Հայրենիքի ձայն» թերթում

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Հաղորդագրությունները տպագրվել են Բոստոնի «Հայրենիքի ձայն» թերթում: «Ա.Խաչատուրյանը կխոսի սովետական արվեստի և քննադատության մասին» հոդվածում Ա.Խաչատրյանը խոսում է սովետական արվեստի և քննադատության մասին: Նա իր հարցազրույցում հիշեցնում է 1948թ-ին ֆորմալիզմի մեջ իրեն մեղադրելու մասին և այն համեմատում ժամանակակից կյանքի հետ ՝շեշտը դնելով արվեստում արտահայտվելու ազատության, ինչպես նաև բարձր ժողովրդավարության վրա: Այնուհետև պատմում է կոմպոզիտորների ստեղծագործական կազմակերպությունների մասին. որոնց գործունեությունը վարձատրվում է պետության կողմից: «Ա.Խաչատուրյանը Ու Թանի մոտ» հոդվածում խոսվում է Նյու Յորքում ՄԱԿ-ի առաջին քարտուղարի հետ կոմպոզիտորի հանդիպման և այդ կազմակերպության համար ստեղծագործություն գրելուՈւ Տանի առաջարկի մասին: Տեքստը՝ հայերեն: Հեղինակ՝  Առանց հեղինակների Նյութը՝  Թուղթ, տպագիր, կտրտուկ թերթից Նվիրատու՝  Եղիշե Չարենցի անվան արվեստի և գրականության թանգարան Ստեղծման/Արտադրման վայրը՝  Բոստոն Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19 հունվարի, 1968թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  1749 Բաժնեհաշվառանիշ՝  ПЛ-1580