Համազասպ Նոհրատյան

Համազասպ Նոհրատյան

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Լուսանկար Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Լուսանկարում Համազասպ Նոհրատյանն է` սև կոստյումով, սպիտակ վերնաշապիկով: Սև մազերով է, սև բեղերով:Միջին տարիքի տղամարդ է: Դարձերեսին տպատառեր են.«DNP CENTURIA DIGITAL»: Համազասպ Նոհրատյանը բնորդ է ծառայել Չարենցին` «Երկիր Նաիրի» վեպում Մազութի Համոյի կերպարը ստեղծելու համար: Եղել է Կարսի ծխական դպրոցի ուսուցիչ, դաշնակցական գործիչ, «Լույս» ընկերության կառավարիչ, 1919-20թթ. Կարսի քաղաքագլուխ, 1914-ին Նավթարդյունաբերության ընկերության ներկայացուցիչը Կարսում: Դարձերեսին ՉՏԹ կնիքն է: Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  7997 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ7997