Համակեդրոնական պրոգրամներ /Առաջին փորձ/

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Համակեդրօնական պրօգրամներ /Առաջին փորձ/ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Խորէն ծայրագոյն վարդապետ Ստեփանէ. Համակեդրօնական պրօգրամներ / Առաջին փորձ/, Աշակերտական կանոններով եւ դաստիարակների հրահանգներով. Հայկական հոգևոր ծխական եւ միջնակարգ դպրոցների համար: Յօրինեց Խորէն ծայրագոյն վարդապետ Ստեփանէ: Թիֆլիս, Տպարան Մ. Վարդանեանի և ընկ. 1883: Շապիկը խունացած կապտավուն բարակ կավճապատ թղթից է: Առաջին և վերջին կազմերեսներին տպագրված են «Մանկավարժանոց» ամսագրի հրատարակչության ազդագրերը: Տիտղոսաթերթին, էջ 1-ին և վերջին էջ 188-ին կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի կնիքը: Գիրքը խունացած է, մասամբ մասնատված, թերթերի եզրերը ՝ մաշված: Հեղինակ՝  Խորեն վրդպ. Ստեփանէ Էջ՝  188 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1883 Լայնություն (սմ)՝  13 Երկարություն (սմ)՝  18,5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/581