Համակեդրոնական պրոգրամներ: (Առաջին փորձ)

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Համակեդրօնական պրօգրամներ: (Առաջին փորձ) Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Յօրինեց Խորէն ծայրագոյն վարդապետ Ստեփանէ. Համակեդրոնական պրօգրամներ: (Առաջին փորձ): Աշակերտական կանոններով եւ դաստիարակների հրահանգներով հայկական հոգեւոր ծխական եւ միջնակարգ դպրոցների համար. - Թիֆլիս, 1883, տպարան Մ. Վարդանեանի եւ ընկ.: Շապիկը բաց կանաչավուն երանգով բարակ թղթից է: Առաջին կազմերեսին տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները, վերևի մասում՝ «Մանկավարժանոց» ամսագրի ազդագիրը: Վերջին կազմերեսին տպագրցած է հրատարակչի ազդագիրը: Տիտղոսաթերթի ներքևի աջ մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը, իսկ վերջին էջ 188-ի ներքևի լուսանցքում՝ կարմիր թանաքով կնիքը: Գրքի էջերը կտրտված չեն: Կազմերեսնեը խունացած և մաշված են, գիրքը՝ մասնատված: Հեղինակ՝  Ստեփանե, Խորեն Էջ՝  188 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1883 Լայնություն (սմ)՝  13 Երկարություն (սմ)՝  18 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/876