Համակցում

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Կերպարվեստի ժամանակակից այլ ձևեր Տեսակ/ժանր՝  Կոլաժ Թանգարան՝  Սերգեյ Փարաջանովի թանգարան Նկարագրություն ՝  Կանաչ ֆոնի վրա փակցված են պատկերազարդ ամսագրից կտրված դրվագներ մարզիկների, ճպուռների, տապանի, Տիրամոր եւ Քրիստոսի եւ այլ պատկերներով: Հորինվածքի ներքեւի մասի կոլաժը պատկերում է սպիտակ համազգեստով երիտասարդի, որը թռիչքի պահին իրանով պահել է տապանը, Տիրամորը եւ Քրիստոսին: Հորինվածքի կենտրոնում՝ երկու համակցված ճպուռներ են, վերեւում՝ երկու համակցված մարզիկներ, որոնցից մեկը փայլաթղթե լուսապսակ ունի: Գործը ծածկված է սպիտակ քողով եւ ապակիով, որի վրա փակցված են ժամացույցի մեխանիզմը եւ կլոր մետաղյա օղակներ: Հեղինակ՝  Ս. Փարաջանով / 1924-1990 / Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1985 Չափս՝  63 x 39 սմ Նյութը՝  թուղթ, փայտ, ֆոլգա, մետաղ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՍՓ Հիմնական հաշվառանիշ՝  115