Համաշխարհային փոստային միություն

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Նամականիշ Թանգարան՝  Հայաստանի ազգային գրադարան Նկարագրություն ՝  1999 թ. հոկտեմբերի 9-ին շրջանառության մեջ է դրվել նամականիշ՝ նվիրված «Համաշխարհային փոստային միության 125-ամյակը» թեմային, որի վրա պատկերված է ծրարներից կազմված տնակ: Համաշխարհային փոստային միությունը (ՀՓՄ) հիմնադրվել է 1874 թ.: Այն փոստային կապերի ապահովման և կատարելագործման միջպետական կազմակերպություն է: Միջազգային բյուրոն որպես մշտական կառավարման մարմին գտնվում է Բեռնում (Շվեյցարիա): Հայաստանը ՀՓՄ անդամ է 1992 թվականից: LG Նյութը՝  Թուղթ, սանրավոր Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1999 Չափս՝  4,1x2,5 սմ Նկարագրություն՝  Համաշխարհային փոստային միության 125-ամյակը: Անվանական արժեքը՝ 270 ՀՀ դրամ Նկարիչ-Ձևավորող՝  Ավետիսյան, Հ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱԳ Բաժնեհաշվառանիշ՝  458-Նամ.