Համառոտություն բյուզանդական կայսրների պատմության

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Համառօտութիւն բիւզանդական կայսրների պատմութեան Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Հ. Գելցեր. Համառօտութիւն բիւզանդական կայսրների պատմութեան. Գերմաներէնից թարգմանեց Մեսրոպ վարդապետ Տէր Մովսիսեան. Հրամանաւ Տ. Տ. Մկրտչի Ա. Վեհափառ եւ Սրբազնագոյն Կաթուղիկոսի Ամենայն հայոց. - Վաղարշապատ, 1901, տպարան Մայր աթոռոյ Ս. Էջմիածնի: Գիրքը վերականգնված է: Շապիկը կապույտ ողորկ ամուր թղթից է: Առաջին կազմերեսին սոսնձված է տիտղոսաթերթի հիմնական հատվածը՝ վերնագրով ու այլ տվյալներով, սրա ներքևի աջ մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի կարմիր թանաքով կնիքը, վերևի մասում՝ թարգմանչի ընծայագիրը սև թանաքով ՝ «Յովհաննէսին Մեսրոպից. 18 / VI 1904»; (տիտղոսաթերթի վերևի մասը կտրված է, այդ պատճառով ընծայագրի սկիզբը չի պահպանվել, իսկ մյուս հատվածը ջրահետքերի պատճառով պարզ չի երևում): Կռնակին սոսնձված է բաց դարչնագույն՝ մատնեքավոր մակերեսով, սոսնձալաթ: Վերջին էջ 514-ի վերևի լուսանցքում՝ ձախից, կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Տիտղոսաթերթին կան ջրահետքեր: Հեղինակ՝  Գելցեր Հ. Թարգմանիչ՝  Տեր-Մովսիսյան Մ. Էջ՝  (Ա-Ե), 514 Նյութը՝  թուղթ, սոսնձալաթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1901 Լայնություն (սմ)՝  13,5 Երկարություն (սմ)՝  19,4 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/290