Համառոտություն Հայոց ազգի պատմության

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Համառօտութիւն Հայոց ազգի պատմութեան Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Երկասիրութիւն Գէորգաց Աբովեանց. Համառօտութիւն Հայոց ազգի պատմութեան. Երկրորդ տպագրութիւն. - Տիֆլիզ, 1877, տպարան Յովհաննիսի Մարտիրոսեանց: Կազմը կոշտ է, ստվարաթղթե: Կազմերեսները պատված են մուգ կանաչ - սև կլորավուն բծերով թղթով: Առաջին կազմերեսի դարձերեսին և վերջին ֆորզացի վրա կա «Յովհ. Թումանեանց Մամիկոնեանց» մանուշակագույն թանաքով դրոշմը: Կռնակը մուգ կանաչ կաշվից է: Տիտղոսաթերթի վերևի մասում կա Հովհ. Թումանյանի ինքնագիրը կարմիր թանաքով՝ «Յով. Թում. 1885»: Նույն տեղում, նաև լրացուցիչ էջ Զ-ի դարձերեսին, էջեր 1-ի, 225-ի վերևի և էջ 265-ի ներքևի լուսանցքներում կա «Ներսիսեան հոգեւոր դպրանոց» մանուշակագույն թանաքով կնիքը: Տիտղոսաթերթին հաջորդող էջի ձախ լուսանցքում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Բազմաթիվ էջերին կան անհայտ անձի նշումները մատիտով ու սև թանաքով: Կազմերեսները և կռնակը մաշված են, էջերը՝ խունացած, որոշ էջեր՝ տարբեր բնույթի կեղտաբծերով: Հեղինակ՝  Աբովյան Գ. Էջ՝  15, Ա-Զ, 265 Նյութը՝  թուղթ, ստվարաթուղթ, կաշի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1877 Լայնություն (սմ)՝  12,3 Երկարություն (սմ)՝  17 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/50