Համառօտ քրիստոնէական Մարտինոս Լուտերի

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Թանգարան՝  Հայաստանի ազգային գրադարան Նկարագրություն ՝  Տպակից է՝ Հաւաքումն Բրոթէսդանդ ըսուած քրիստոնէից գործածած հաւատոյ դաւանութեանց և քրիստոնէականաց, որ կը պարունակէ (1846), Բ. Դաւանութիւն հաւատոյ Գաղդիայի և Հելվետիայի բարեկարգեալ եկեղեցիներուն (1845), Գ. Երեսուն և ինը յօդուածները անգղիացւոց և Իռլանտացւոց (Եպիսկոպոսական) եկեղեցիներուն (1846), Դ. Համառօտ քրիստոնէական Վեսթմինսդրի (երիցական) աստուածաբաններու ժողովին (1846)։ Ինչպես նշված է տիտղոսաթերթում, գրքում ամփոփված են չորս ինքնուրույն աշխատություններ։ Յուրաքանչյուրն ունի առանձին էջակալություն և տիտղոսաթերթ։ Դրա հետևանքով մատենագիտական ցուցակներում և գրադարանային քարտարաններում այս մեկ գիրքը նկարագրվել է տարբեր անուններով իբրև տարբեր գրքեր։ Այս շփոթությունը առաջացել է այն բանից, որ ընդհանուր տիտղոսաթերթում և յուրաքանչյուր գրքի ինքնուրույն տիտղոսաթերթում անունները միանման չեն գրված։ Օրինակ, ընդհանուր տիտղոսաթերթի Ա կետում նշված անունը ինքնուրույն տիտղոսաթերթում դարձված է «Փոքրիկ քրիստոնէական տէր Մարտինոս Լուտեր վարդապետի»։ Բ կետի անունը՝ «Դաւանութիւն հաւատոյ, որ միաբան հաւանութեամբ ըրած են Գաղղիացի տէրութեան բարեկարգեալ եկեղեցիները»։ Գ կետինը՝ «Անգղիական եկեղեցիին հաւատոյ երեսուն և ինը յօդուածները»։ Դ կետի անունը՝ «Աստուածաբանական վարդապետութիւն կամ Համառօտ քրիստոնէական Վեստմինսդրի ժողովին»: Բացի դրանից Բ կետի «Դաւանութիւն հաւատոյ»-ի ինքնուրույն տիտղոսաթերթում տպագրության տարեթիվը 1845 է։ Հայաստանի ազգային գրադարանում առկա է գրքի 5 օրինակ։ AH Էջ՝  53 Նյութը՝  Թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Զմյուռնիա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1846 Չափս՝  6,5x11 սմ. Տպարան՝  Գուլիելմոս Գրիֆիտի Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱԳ Հիմնական հաշվառանիշ՝  1549-72 Բաժնեհաշվառանիշ՝  2138-ԱՀ