Համերգ-ծրագիր

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փաստաթղթեր Տեսակ/ժանր՝  Ծրագիր Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  1916թ. փետրվարի 16-ին Ստավրոպոլի «Առևտրի պալատի» դահլիճում կայացած համերգի ծրագիրն է: Ծրագիրը կազմված է երկծալ, երկարավուն թղթից, որի տիտղոսաթերթի ճակատին քնար, նվագարաններ, ծաղիկներ, գրքեր ու դիմակներ են պատկերված: Կենտորոնում հին ռուսերեն ուղղագրությամբ, թեքությամբ գրված է՝ «Концерть, 1916г.»: Ներսի մասում նշված են վայրը և օրը, ապա՝ ծրագիրը: Համերգը կազմված է երկու բաժնից, որին մասնակցում են՝ Ա. Ա. Օգանիզաշվիլին, տիկ. Մասալսկայան, Ա. Ն. Միխայլովիչը, տիկ. Կլեռ-Իրան, Արաբակոն: Համերգի սկիզբը երեկոյան ժամը 9-ին է: Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ստավրոպոլ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1916թ. Չափս՝  23.5*13 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  8098/30 Բաժնեհաշվառանիշ՝  Փ-265