Համերգի ծրագիր

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փաստաթղթեր Տեսակ/ժանր՝  Ծրագիր Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  1922թ. Թիֆլիսի կոնսերվատորիայում կայացած համերգի ծրագրի լուսանկարված պատճենն է: Համերգը կրում է «Արևելյան վոկալ-երաժշտական երեկո՝ Սայաթ-Նովայի ստեղծագործություններից կազմված» խորագիրը: Նեղ, երկարավուն թղթի վրա տարբեր տառատեսակներով տպագրված է ծրագիր-ազդագիրը: Երաժշտական մասի ղեկավարը Ներսես Կորգանովն է: Համերգը երկու բաժնից է: Մասնակցում են՝ Կովկասի լավագույն երաժիշտները՝ Զ. Բաշինջաղյան, Թ. Լիսիցյան, Էլբակյան, Գ. Փիրումյան, Ս. Օգանիզաշվիլի, Ցիցիանով և այլք: Պատասխանատու ձևավորող և նկարիչ՝ Գ. Բաշինջաղյան: Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Թիֆլիս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1922թ. Չափս՝  23.5*12.2 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  8098/27 Բաժնեհաշվառանիշ՝  Փ-265