Համլետ: Դանեմարքի իշխան: Ողբերգություն հինգ արարվածով

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Համլէտ: Դանեմարքի իշխան: Ողբերգութիւն հինգ արարուածով Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Շէքսպիր. Համլէտ: Դանեմարքի իշխան: Ողբերգութին հինգ արարուածով. Անգլիերէնից թարգմանեց Յովհաննէս Խան Մասեհեան. Թիֆլիսի Հայոց հրատարակչական ընկերութիւն. - Թիֆլիս, 1894, տպարան Մ. Շարաձէ եւ ընկ. / типогр. М. Шарадзе и К.: Շապիկը մոխրագույն ողորկ թղթից է: Առաջին կազմերեսին տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները, վերջին կազմերեսին՝ հրատարակչի ազդագիրը: Տիտղոսաթերթի վերևի աջ մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի կապույտ թանաքով կնիքը, վերևի մասում սև թանաքով մակագրություն՝ «Մխ. Տէր- Անդրէասեան. 6/I 97»: Գրքի լուսանցքներում և տողերի արանքներում կան Հովհ. Թումանյանի բազմաթիվ ու բազմապիսի նշումները մատիտով: Գիրքը մաշված և մասնատաված է: Հեղինակ՝  Շեքսպիր Վ. Թարգմանիչ՝  Խան Մասեհյան Հովհ. Էջ՝  222 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1894 Լայնություն (սմ)՝  18 Երկարություն (սմ)՝  26 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/1222