Համով-հոտով

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Համով-հոտով Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Երկասիրեց Գ. Վ. Սրուանձտեանց. Համով-հոտով. - Կ. Պոլիս, 1884, տպագրութիւն Գ. Պաղտատլեան (Արամեան): Կազմը կոշտ է, մամլաթղթե: Կազմերեսները գունազարդ են՝ բաց և մուգ կանաչ շեղ զոլերով և նույն գույնի ալիքաձև նախշերով: Կռնակը դարչնագույն կաշվից է, վրան դրոշմված է վերնագիրը: Տիտղոսաթերթի դարձերեսին և վերջին էջ 384-ի ներքևի լուսանցքում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: 282 և 331 էջերին կան Հովհ. Թումանյանի նշումները մատիտով: Կազմի անկյուններն ու կռնակը թեթև մաշված են: Հեղինակ՝  Սրվանձտյան Գ. Էջ՝  (Ա-ԻԸ), 384 Նյութը՝  թուղթ, մամլաթուղթ, կաշի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1884 Լայնություն (սմ)՝  11,8 Երկարություն (սմ)՝  18 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  508/712-1