Հայ աշուղներ

Հայ աշուղներ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Հայ աշուղներ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Հայ աշուղներ. (Գուսանք; Բ.). Լուս գցած աշխատասիրութէնով Գէորգեայ Ախվերդեան. Հրատարակութեամբ օրիորդ Մանէ Ախվերդեանի. Խմբագրութեամբ Ազգագրական հանդիսի. - Թիֆլիս, 1903, արագատիպ Մնացական Մարտիրոսեանցի, Միքայէլեան փողոց, տուն 81: Կազմը կոշտ է, ամուր ստվարաթղթից: Կազմերեսները պատված են գունազարդ ողորկ թղթով` բաց ու մուգ դարչնագույն աբստրակտ նախշերով: Կռնակը լայն է` մուգ կարմիր կաշվից, վրան ոսկեգույն տառերով դրոշմված են վերնագիրն ու հեղինակի անունը, նաև ոսկեգույն բուսանախշեր: Ֆորզացները գունազարդ ամուր թղթից են` մուգ շագանակագույն մանր բուսանախշերով: Տիտղոսաթերթի ներքևի աջ անկյունում և վերջին ֆորզացի դարձերեսին կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը, իսկ վերջին էջ 527-ի դարձերեսին` կապույտ թանաքով կնիքը: Կազմերեսները և կռնակը մասամբ խունացած ու մաշված են: Հեղինակ՝  Ախվերդյան Գ. Էջ՝  (Ա-ԺԱ), 527 Նյութը՝  թուղթ, ստվարաթուղթ, կաշի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1903 Լայնություն (սմ)՝  18 Երկարություն (սմ)՝  26 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/2