«Հայ գեղջուկի ալբոմը»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Ունի մուգ կանաչ կազմ, երկու մասերի միացման տեղում՝ սև։ Տիտղոսաթերթը բաց կապույտ է, որի վրա սև գույնի տարբեր տառատեսակներով գրված են տեղեկություններ գրքի վերաբերյալ, հաջորդ էջին նույն տեղեկությունն է և առկա է Ալ․Մյասնիկյանի հանրային գրադարանի կնիքը։ Գիրքը արտատպված է «Ազգագրական հանդեսից» և թույլ է տրված գրաքննության կողմից։ Գրքի վերջում, ութ թերթով տրված են ամանների և կահկարասիների նկարները, մեկ էջի վրա էլ՝ Ախալքալաքի համայնապատկերը։ Էջ՝  45 Նյութը՝  թուղթ, ստվարաթուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Թիֆլիս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1901թ․ Նվիրատու՝  Ալ․Մյասնիկյանի անվան հանրային գրադարան Չափս՝  17.5*26.8 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6666/35 Բաժնեհաշվառանիշ՝  Փ-212