Հայ գրքի տոնը

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Հայ գրքի տօնը Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Լէօ. Հայ գրքի տօնը. Հրատարակութիւն Հայ Տպագրութեան 400-ամեայ յոբելեանական Թիֆլիսի յանձնաժողովի. - Թիֆլիս, 1912, տպարան օր. Ն. Աղանեանի: Շապիկը սպիտակ ողորկ թղթից է: Առաջին կազմերեսը նկարազարդ է, վերևի մասում կանաչավուն ոճավոր տառերով տպագրված է վերնագիրը: Վերջին կազմերեսին տպագրված է հրատարակչի ազդագիրը: Երկրորդ տիտղոսաթերթի ներքևի աջ մասում և վերջին էջ 208-ի ներքևի լուսանցքում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Կազմերեսները խունացած են, կեղտաբծերով, կռնակը՝ մասամբ մաշված: Հեղինակ՝  Լեո Էջ՝  (Ա-ԺԳ), 208 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1912 Լայնություն (սմ)՝  9,5 Երկարություն (սմ)՝  14,8 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/53-2