Հայ մշակույթի գործիչները Սայաթ-Նովայի շիրմի մոտ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Խմբանկար Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Պատկերված են հայ մշակույթի գործիչները Սայաթ-Նովայի շիրմի մոտ: Թիֆլիսի հայկական Սբ. Գևորգ եկեղեցու բակում կանգնեցված սպիտակ մարմարե փորագրանախշ հուշարձանի դիմաց կանգնած են 12 տղամարդ: Նրանց թվում են հայ անվանի երգիչներ Շարա Տալյանը (ձախից 5-րդը), Գլախո Զաքարյանը (աջից 5-րդը) և Դավիթ Պողոսյանը: Շարա Տալյանը բարձրահասակ է, սպիտակ, կարճ թևքերով վերնաշապիկով, գլուխը թեքած: Գլախո Զաքարյանը մուգ գույնի բաճկոնով է, սպիտակ վերնաշապիկով, մուգ փողկապով, լայն ճակատով: Երևում է հուշարձանի արձանագրությունը՝ Սայաթ-Նովա 1795: Նյութը՝  լուսանկարչական թուղթ Լայնություն (սմ)՝  12.5 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Թիֆլիս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1962թ․ Բարձրություն (սմ)՝  9.5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  8098/72 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-503