Հայագիտությունն Արևմտյան Եվրոպայում: Համառոտ տեսություն և գրացուցակ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Հայագիտութիւնն Արեւմտեան Եւրոպայում: Համառօտ տեսութիւն եւ գրացուցակ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Կ. Կոստանեանց. Հայագիտութիւնն Արևմտեան Եւրոպայում: Համառօտ տեսութիւն եւ գրացուցակ. - Թիֆլիս, 1910, տպարան օր. Ն. Աղանեանի: Շապիկը բաց մոխրագույն ողորկ ամուր թղթից է: Առաջին կազմերեսին տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները, վերջին կազմերեսին՝ հրատարակչի ազդագիրը: Տիտղոսաթերթի ներքևի աջ մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը, իսկ վերևի մասում՝ «Յովհ. Թումանեան» մանուշակագույն թանաքով դրոշմակնիքը: Բնագրի մի մասը տպագրված է հայերենով, իսկ մյուսը՝ գերմաներենով: Գ - Ե, Է, Թ, Ժ - Դ, ԽԲ, ԽԳ, ԾԳ, ԾԷ, ԿԷ, ԿԸ, ԿԹ էջերին կան Հովհ. Թումանյանի մատիտանշաններն ու ընդգծումները: 1 - 140, 163 - 174 էջերը չեն կտրտված: Կազմերեսները խունացած են, կռնակը՝ մաշված, գիրքն ամբողջովին՝ մասնատված: Հեղինակ՝  Կոստանյանց Կ. Էջ՝  (Ա-ՀԲ), 182 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1910 Լայնություն (սմ)՝  14,5 Երկարություն (սմ)՝  22,8 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/147