Հայապատում: Պատմիչք և պատմությունք Հայոց: Մաս I և II

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Հայապատում: Պատմիչք եւ պատմութիւնք Հայոց: Մաս I և II Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Յօրինեալ ի Հ. Ղեւոնդեայ Վ. Մ. Ալիշան յաթոռակալ վարդապետէ Մխիթարեան ուխտին. Հայապատում: Պատմիչք եւ պատմութիւնք Հայոց: Մաս I և II (միակազմ). - Վենետիկ, 1901, ի վանս Ս. Ղազարու: Մեծադիր գիրք է՝ կոշտ ստվարաթղթե կազմով: Կազմերեսները պատված են բալագույն սոսնձալաթով, իսկ անկյունները՝ դարչնագույն կաշվով: Կռնակը լայն է, նույնպես դարչնագույն կաշվից, վերևի մասում ոսկեգույն տառերով դրոշմված են վերնագիրն ու հեղինակի անունը: Ֆորզացի վերևի ձախ մասում, առաջին տիտղոսաթերթի ներքևի աջ մասում, մաս I-ի էջ 17-ի ներքևի լուսանցքում և մաս II-ի վերջին էջ 649-ին հաջորդող թերթի ներքևի մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Մաս II-ի էջ 109-ն կան Հովհ. Թումանյանի նշումները մատիտով: Երկու մասերի էջերին և առանձին թերթերի վրա կան բազմաթիվ սև-սպիտակ ու գունավոր նկարներ, պատկերներ: Կազմերեսները խունացած են: Հեղինակ՝  Ալիշան, Ղևոնդ Էջ՝  I - 142, նկ.; II - 649, նկ. Նյութը՝  թուղթ, ստվարաթուղթ, սոսնձալաթ, կաշի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1901 Լայնություն (սմ)՝  23,8 Երկարություն (սմ)՝  32,5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/1