Թեմա՝
Կերպարվեստ
Ենթաթեմա՝
Ունիկալ գրաֆիկա
Տեսակ/ժանր՝
Բնանկար
Թանգարան՝ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Գծանկարում պատկերված է Հայաստանի ընդհանրական տեսարան: Հետին պլանում նկարված է բարձր լեռ՝ շրջապատված ավելի ցածր լեռնաշարով: Միջին պլանում՝ մեծ բլուր՝ վրան աճող չորս սլացիկ բարդիներով: Լեռնաշարի և բլրի միջև երևում է լեռնահովիտ, ծառեր: Առաջին պլանում պատկերված է լիճ, վրան՝ չորս նավակ: Ձախ, ներքևի անկյունում նկարված է դեպի վանք տանող ճանապարհ: Աջ ներքևի անկյունում առանձնանում է «Ճ» տառը հիշեցնող անորոշ գծագրություն:
Աջ ներքևի անկյունում՝ Մարտիրոս Սարյան 1972 -12-1
Հեղինակ՝ Մարտիրոս Սարյան /1880-1972/Ստեղծման/Արտադրման վայրը՝ ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1972Նյութը՝ Թուղթ, ֆլոմաստերՉափս՝ 21,6 х 30,8 սմՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ՄՍՏԹ- 239 /Գր-108