Հայաստան: Բնանկար

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Ունիկալ գրաֆիկա Տեսակ/ժանր՝  Բնանկար Թանգարան՝  Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Գծանկարում պատկերված է Հայաստանի ընդհանրական տեսարան: Հետին պլանում նկարված է բարձր լեռ՝ շրջապատված ավելի ցածր լեռնաշարով: Միջին պլանում՝ մեծ բլուր՝ վրան աճող չորս սլացիկ բարդիներով: Լեռնաշարի և բլրի միջև երևում է լեռնահովիտ, ծառեր: Առաջին պլանում պատկերված է լիճ, վրան՝ չորս նավակ: Ձախ, ներքևի անկյունում նկարված է դեպի վանք տանող ճանապարհ: Աջ ներքևի անկյունում առանձնանում է «Ճ» տառը հիշեցնող անորոշ գծագրություն: Աջ ներքևի անկյունում՝ Մարտիրոս Սարյան 1972 -12-1 Հեղինակ՝  Մարտիրոս Սարյան /1880-1972/ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1972 Նյութը՝  Թուղթ, ֆլոմաստեր Չափս՝  21,6 х 30,8 սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՄՍՏԹ- 239 /Գր-108