Հայաստան և հարևան երկրները: Քարտեզ / L' Arme՛nie et les pays voisins

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Քարտեզ Բնօրինակի անվանում՝  Հայաստան եւ հարեւան երկրները: Քարտեզ / L' Arme՛nie et les pays voisins Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Գծագրեց և փորագրեց Մանիսաճեան Հ. Պ. Հայաստան եւ հարեւան երկրները: Քարտեզ / L' Arme՛nie et les pays voisins. Հրատ. Եվրոպայի հայ ուսանողական միութիւն. - Բազել, 1904: Կազմը կոշտ է, ստվարաթղթե՝ պատված մուգ կապույտ սոսնձալաթով: Առաջին կազմերեսին հայերեն ու ֆրանսերեն ոսկեգույն տառերով դրոշմված է վերնագիրը, դրոշմված են նաև կազմի գույնի դրվագազարդ նախշեր, դարձերեսին կա անհայտ անձի ինքնագիրը սև թանաքով: Գրքի միջուկն իրենից բազմագույն քարտեզ է ներկայացնում՝ 60X58 սմ չափսերով, 12 տակ ծալված, 1 մմ. վրա 3,5 կմ. մասշտաբով, դարձերեսին կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Կազմի եզրերը և կռնակի հատվածը թեթևակի մաշված են: Հեղինակ՝  Մանիսաճյան Հ. Պ. Էջ՝  1 թ. քարտեզ Նյութը՝  թուղթ, ստվարաթուղթ, սոսնձալաթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1904 Լայնություն (սմ)՝  12,2 Երկարություն (սմ)՝  20,4 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/359