Հայաստանի պատմություն: (Գլխավոր կետերը)

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Հայաստանի պատմութիւն: (Գլխաւոր կէտերը ) Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Ռ. Խան-Ազատ և Գ. Վարդանեան. Հայսատանի պատմութիւն: (Գլխաւոր կէտերը). 27 պատկերով և մի մեծ գունաւոր քարտէսով. IV բաժանմ. դասընթացի եւ ժողովրդ. ընթերցան. համար. - Թիֆլիս, 1909, տպարան «Պրօգրէս», Վելեամինովսկ. 7: Կազմը կոշտ է, ամուր ստվարաթղթից: Կազմերեսներին և կռնակին սոսնձված է ողորկ գունազարդ թուղթ՝ սև հիմնագույնով և բալագույն-դարչնագույն անձև նախշերով: Տիտղոսաթերթի վերևի աջ մասում կա «Համլիկ Թումանեան» դրոշմակնիքը մանուշակագույն թանաքով: Նույն դրոշմակնիքը կա նաև անվանաթերթի ներքևի աջ մասում և վերջին էջ 184-ի ներքևի լուսանցքում: Էջ 5-ի վերևի լուսանցքում՝ աջից, կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Էջերին կան բազմաթիվ սև-սպիտակ նկարներ, պատկերներ: Առանձին թերթով գրքում ներկայացրած է «Հին Հայաստան եւ հարեւան երկիրներ» քարտեզը: Գիրքը վերականգնված է: Հեղինակ՝  Խան - Ազատ Ռ., Վարդանյան Գ. Էջ՝  184, 1 թ. քարտեզ Նյութը՝  թուղթ, ստվարաթուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1909 Լայնություն (սմ)՝  15 Երկարություն (սմ)՝  20,8 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/869