Հայաստանի Ռադիոկոմիտեի ժողովրդական նվագարանների նվագախումբը:

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Խմբանկար Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Քառաշար պատկերված է 1930-31թթ. Հայաստանի Ռադիոկոմիտեի ժողովրդական նվագարանների նվագախումբը: Առաջին շարքի երկու ծայրին նստած են քամանչահարները, կենտրոնում՝ թառահարները: Ըստ լուսանկարի հակառակ կողմի մակագրության առաջին շարքի աջից առաջինը արվեստի վաստակավոր գործիչ Արտաշես Խաչատրյանն է: Երկրորդ շարքում աջից առաջինը Սողոմոն Ալթունյանը, երրորդը ԽՍՀ ժող. արտիստ Արամ Մերանգուլյանը: Չորրորդ շարքի կենտրոնում մուգ վերնաշապիկով դուդուկահար՝ Մարգար Մարգարյանը: Երրորդ շարքում կանգնած ուդահարուհին Ս.Ալթունյանի առաջին կինն է: Նյութը՝  լուսանկարչական թուղթ, ստվարաթուղթ Լայնություն (սմ)՝  26 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1930-1931թթ․ Բարձրություն (սմ)՝  20 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  8098/101 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-503