Հայաստանի սովը և Էջմիածինը (1879-1881)

Հայաստանի սովը և Էջմիածինը (1879-1881)

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Հայաստանի սովը եւ Էջմիածինը (1879-1881) Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Հեղինակութիւն Արմենակ Սիւնիի. Հայաստանի սովը եւ Էջմիածինը (1879-1881). - Տփխիս, 1881, ի տպարանի Մարկիան Դ. Րօտինեանցի և Ընկ.: Կազմը կոշտ է, ամուր ստվարաթղթից: Կազմերեսները պատված են մուգ կապտավուն-կանաչավուն նախշերով գունազարդ թղթով: Կռնակի հատվածը մուգ կապույտ գործվածքից է: Առաջին կազմերեսին սոսնձված է բաց կանաչ թուղթ, որի վրա տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները: Տիտղոսաթերթի ներքևի ձախ մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Կազմերեսները խունացած են, եզրերը՝ մաշված: Հեղինակ՝  Սյունի Ա. Էջ՝  68 Նյութը՝  թուղթ, ստվարաթուղթ, կտոր Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1881 Լայնություն (սմ)՝  12,5 Երկարություն (սմ)՝  17,8 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/210