Հայաստանյան հուշանվեր

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Հոդված Թանգարան՝  Երվանդ Քոչարի թանգարան Նկարագրություն ՝  Թերթ (ամբողջական)՝ «Գրական թերթ». - 1968. - 27 սեպտեմբերի. - էջ 3, 1 լուսանկ.: Հոդվածում նշվում է, որ ԳԴՀ-ի կուլտուրայի աշխատողների օրգան «Զոնթագ» թերթի 1968 օգոստոսի 11-ի համարի հինգ էջը նվիրված է Հայաստանին: Էջերից առաջինի կենտրոնում զետեղված է «Սասունցի Դավիթ» արձանի լուսանկարը: նույն հոդվածի «Բրոնզե լեգենդը» գլխում հեղինակը ծանոթացնում է «Սասունցի Դավթի» արձանին և Ե. Քոչարի հետ: Խունացած է, եզրերը ծալծլված: Կան մանր պատռվածքներ: Արխիվային № 1423: Հեղինակ՝  Գևորգյան Նշան Նյութը՝  Թուղթ Չափս՝  59,5 x 42 Էջ՝  Հոդվածը՝ էջ 3 Նվիրատու՝  Մանիկ Մկրտչյան-Քոչար Արտադրողի անվանումը՝  ՀՍՍՀ Գրողների միության վարչություն Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1968 Տպարան՝  ՀԿԿ Կենտկոմի հրատարակչության տպարան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔԹ Հիմնական հաշվառանիշ՝  ԵՔԹ - 2603 Բաժնեհաշվառանիշ՝  Փ.Ֆ. - 1475