Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Փոստային կապի միջոցներ
Տեսակ/ժանր՝
Նամականիշ
Թանգարան՝ Հայաստանի ազգային գրադարանՆկարագրություն ՝
1997 թ. հոկտեմբերի 18-ին շրջանառության մեջ է դրվել նամականիշ նվիրված ՝ «Եվրոպա: Առասպելներ և ավանդազրույցներ» թեմային, որի վրա պատկերված է Հայկ նահապետը, Հայկի (Օրիոն) համաստեղության խորքին: «Հայկ և Բել» առասպելաբանական հնագույն վեպ է: Ըստ դիցավեպի` Հայկը եղել է Արարադ (Արարատ) երկրի տիրակալը: Ըստ վեպի Հայկից սերել են հայերը, իսկ նրա բնակած երկիրը կոչվել է Հայք: Իբրև հայերի նախնի` Հայկը սերտ հարաբերության մեջ է դրվել աստղերի հետ` պահպանելով իր սկզբնական, տիեզերական, առասպելական կերպարի հատկանիշները: Օրիոն համաստեղությունը հայոց մեջ կոչվել է Հայկ:LG
Նյութը՝ Թուղթ, սանրավորՉափս՝ 2,3x4 սմՆկարիչ-Ձևավորող՝ Քեչյան ԱլբերտՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1997Նկարագրություն՝ Եվրոպա: Առասպելներ և ավանդազրույցներ: Անվանական արժեքը՝ 170 ՀՀ դրամՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ՀԱԳ
Բաժնեհաշվառանիշ՝
142-Նամ.