Հայկ. ՍՍՀ լուսավորության մինիստրութ. ուսումնամեթոդ. հանդես`«Հայոց լեզուն եվ գրականությունը դպրոցում»

Հայկ. ՍՍՀ լուսավորության մինիստրութ. ուսումնամեթոդ. հանդես`«Հայոց լեզուն եվ գրականությունը դպրոցում»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Հանդես Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Գլխ. խմբագիր` Լ. Կարապետյան, պատ. քարտուղար` Թումանյան Վ. Ա.: 2-21 էջերին` Ե. Չարենցի ծննդյան 90-ամյակը: Շապիկի ներսում Ց. Ղանդիլյանի .Ե. Չարենց» դիմանկարը` մատիտանկար պատճենն է` ամբոխների եվ արեվի ձախ կողմում պատկերի մեջ: Չարենցի մասին ասելեն` էջ3: Ջրբաշյան Է.Հավերժության ուղեկիցը»հոդվածում նշում է, որ իր վախճանից հետո էլ նա շարունակում է քայլել իբրեվ կենդանի բանսատեղծ, դարձել է մեր էության, մեր ազգային գիտակցության անբաժան մասը: Ա. Ջանիկյանի «Չարենցը ուսուցիչ» հուշերի հատվածում Երեվանի հիվանդ-երեխաների ամերիկյան մանկատանը կից դպրոցում աշխատած օրերի մասին է, որ Չարենցը դարձել է ուոսուցիչ եվ որբոնոցի կիսաքաղց երեխաներին հայոց լեզու, թվաբանություն էր սովորեցնում, սնվում մանկատան խղճուկ սնունդով եվ միշտ համոզված, որ դա ժամանակավոր երեվույթ է: Արփենիկ Չարենց «Տուն-թանգարանում» հոդվածում նկարագրում է իրենց բնակարանը` այժմ թանգարանը, Չարենցի մեկ օրը, նշում, որ թանգարանում շատ անելիք կա. ամենահիմնականը ձեռագրերի հետ տարվող աշխատանքն է, եվ որ թանգարանի դիրեկտոր Էմմա Բուդաղյանը շատ շնորհակալ գործ է կատարել այդ ուղղությամբ: Ռ. Դավթյանի «Չարենցը եվ Սարյանը» հոդվածը մտաբերում է., թե ինչպես մեկ անգամ Չարենցը այցելել է Սարյանին, զարմանքով եվ հիացմունքով քարանում է նրա նկարներից մեկի աջառ, որին Սարյանը պատասխանում է, որ այդ գործը ստեղծելիս ինքն իրեն կրկնել է Չարենցի տողերը: Հետագայում ստեղծել է «Չարենցը եգիպտական դիմակի մոտ» նկարը, «Երկիր Նաիրի» 3 պատկերազարդում, «Չարենցի կամարը»կտավը «Ե. Չարենց» դիմանկար -մատիտանկարը.... 20,21 էջերին Անահիտ Ադամյանի «Ընտանիքը» /Գերդաստանի շառավիղներ» խորագրով հոդվածն է: Անվանաթերթի ներքեվի ձախ կողմում ՉՏԹ կնիքն է: Էջ՝  64 Նյութը՝  կավճապատ թուղթ, թուղթ, տպագիր Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1987, մարտ-ապրիլ Չափս՝  23,5 x 16,5սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  4320 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ 6573