«Հայկական այբուբեն»

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Ասեղնագործ իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Գեղարքունիքի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Լայն, ուռուցիկ, բրոնզագույն շրջանակի մեջ մետաքս թելերով գործված են Մ.Մաշտոցի պատկերը, հայկական ողջ այբուբենը մեծատառերով՝ ձևավորված բույս-կենդանիների պատկերներով: Բազմագույն են թելերը՝ կարմիր, կանաչ, կապույտ, վարդագույն, դեղին և ենթագույներ: Երկայնաձիգ շրջանակում յոթ տող տառերն են, իսկ հակառակ երեսին՝ «Նվիրում եմ Գավառի երկրագիտական թանգարանին հեղ. Մ.Բատիկյան» գրությունը և ստորագրություն: Ունի կախիչ: Պահպանված: Վարպետ՝  Մարուսյա Բատիկյան (Ժող. վարպետ) Ստեղծման/Արտադրման վայրը՝  Գեղարքունիքի մարզ, Կարմիրգյուղ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  2000-ական թթ. Նյութը՝  Բամբակ, մետաքս թելեր, պլաստմասա Չափս՝  83 x 62 Նվիրատու՝  Մարուսյա Բատիկյան 06.07.2016 թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  3897 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԲ 2574