Հայկական առածներ և ավանդություններ, որ պարունակում է զանազան բարոյական, տնտեսական և կրոնական խորհուրդներ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Հայկական առածներ եւ աւանդութիւններ, որ պարունակում է զանազան բարոյական, տնտեսական և կրօնական խորհուրդներ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Ժողովեալ և բացայայտեալ ի Յովհաննիսէ Մ. Արզանեանց, մականուանեալ Սայաթնով. Հայկական առածներ եւ աւանդութիւններ, որ պարունակում է զանազան բարոյական, տնտեսական և կրօնական խորհուրդներ. - Սանկտպետերբուրգ, 1857, ի տպարանի Կայսերական ճեմարանի գիտութեանց: Շապիկը հարդագույն ամուր թղթից է: Առաջին կազմերեսին տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները: Տիտղոսաթերթի ներքևի մասում և վերջին էջ 40-ի ներքևի լուսանցքոււմ կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Կազմերեսները խունացած են, կեղտաբծերով, էջերին նույնպես կան տարբեր բնույթի կեղտաբծեր: Էջ՝  40 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1857 Լայնություն (սմ)՝  16 Երկարություն (սմ)՝  23,5 Կազմող՝  Արզանյանց Հ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  508/605