Հայկական առաջին պարբերական

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Նամականիշ Բնօրինակի անվանում՝  Հայկական առաջին պարբերական. Ազդարար 1794, Մադրաս, Հարություն Շմավոնյան Թանգարան՝  Հայաստանի ազգային գրադարան Նկարագրություն ՝  1994 թ. դեկտեմբերի 30-ին շրջանառության մեջ է դրվել «Հայկական առաջին պարբերական «Ազդարարի» 200-ամյակը» թեմային նվիրված նամականիշ, որի վրա պատկերված է «Ազդարարի» հիմնադրող և հրատարակիչ Հարություն Շմավոնյանն իր տպարանում: «Ազդարար» ամսագիր` հայերեն առաջին պարբերական: Հրատարակվել է Մադրասում 1794-1796 թթ.: Խմբագրել և իր հիմնած տպարանում գրաբարով, մասամբ էլ հնդկահայերեն և Նոր Ջուղայի բարբառներով տպագրել է Մադրասի ավագ քահանա Հարություն Շմավոնյանը: LG Նյութը՝  Թուղթ, սանրավոր Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1994 Չափս՝  2,5x4,1 սմ Նկարագրություն՝  Հայկական առաջին պարբերական «Ազդարարի» 200-ամյակը: Անվանական արժեքը՝ 30 ՀՀ դրամ Նկարիչ-Ձևավորող՝  Մկրտչյան Մ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱԳ Բաժնեհաշվառանիշ՝  794-Նամ.