Հայկական գամփռ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Նամականիշ Թանգարան՝  Հայաստանի ազգային գրադարան Նկարագրություն ՝  1999 թ. օգոստոսի 19-ին շրջանառության մեջ է դրվել նամականիշ նվիրված՝ «Հայաստանի բուսական և կենդանական աշխարհ» թեմային, որի վրա պատկերված է Հայկական գամփռը: Այն տարածված է եղել պատմական Հայաստանի ողջ տարածքում: Կիրառման տեսակներն են՝ նախրի պահապան վայրի կենդանիներից, հովվաշուն, գերազանց մարտական շուն, անխորջ աշխատող, լեռնային դաժան պայմաններին հիանալի հարմարվող: Ընդհանուր տեսքը՝ խոշոր, ուժեղ, ունի լավ զարգացած մկաններ և միջին երկարության մորթի: LG Նյութը՝  Թուղթ, սանրավոր Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1999 Չափս՝  3,1x3,1 սմ Նկարագրություն՝  Հայաստանի բուսական և կենդանական աշխարհ: V թողարկում: Անվանական արժեքը՝ 170 դրամ Նկարիչ-Ձևավորող՝  Քեչյան Ալբերտ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱԳ Բաժնեհաշվառանիշ՝  392-Նամ.